Վլադիմիր Պուտին.Ռուսաստանը պատրաստ է անվճար հացահատիկ մատկարարել վեց աֆրիկյան երկրներին
https://parstoday.ir/hy/news/world-i203676-Վլադիմիր_Պուտին.Ռուսաստանը_պատրաստ_է_անվճար_հացահատիկ_մատկարարել_վեց_աֆրիկյան_երկրներին
Ռուսաստանի նախագահը հայտարարել է,որ Ռուսաստանը կարող է Աֆրիկայի 6 երկրներ ուղղվող ուկրաինական հացահատիկը փոխարինել ինչպես առևտրային, այնպես էլ անհատույց հիմունքներով և հավելե է, -«Ռուսաստանը մոտակա մի քանի ամիսների ընթացքում անվճար հացահատիկ կառաքի աֆրիկյան վեց երկրներ»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 27, 2023 14:09 Asia/Tehran
  • Վլադիմիր Պուտին.Ռուսաստանը պատրաստ է անվճար հացահատիկ մատկարարել վեց աֆրիկյան երկրներին

Ռուսաստանի նախագահը հայտարարել է,որ Ռուսաստանը կարող է Աֆրիկայի 6 երկրներ ուղղվող ուկրաինական հացահատիկը փոխարինել ինչպես առևտրային, այնպես էլ անհատույց հիմունքներով և հավելե է, -«Ռուսաստանը մոտակա մի քանի ամիսների ընթացքում անվճար հացահատիկ կառաքի աֆրիկյան վեց երկրներ»։

Ինչպես հաղորդում է ՖԱՐՍ լրատվական գործակալությունը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում կայացած  «Ռուսաստան-Աֆրիկա» տնտեսական և հումանիտար համաժողովի լիագումար նիստում հայտարարել է,-«Ռուսաստանը պատրաստ է  25-50 հազար տոննա հացահատիկ անվճար մատակարարել Բուրկինա Ֆասոյին, Զիմբաբվեին, Մալիին,Սոմալիին,Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությանը և  Էրիթրեային»:

Վլադիմիր Պուտինը նաև ասել է, որ Ռուսաստանը և աֆրիկյան երկրները կընդլայնեն համագործակցությունը գյուղատնտեսության, էներգետիկայի, գիտության և կրթության ոլորտներում։

«Ռուսաստան-Աֆրիկա» երկրորդ գագաթաժողովն ու տնտեսական և հումանիտար համաժողովն այն դեպքում է  հուլիսի 27-28-ը անցկացվում  Սանկտ Պետերբուրգում,երբ հյուրընկալ երկրի հայտարարության համաձայն՝ այս գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի և Աֆրիկյան մայրցամաքի երկրների միջև կստորագրվեն մեծ  թվով միջկառավարական  համաձայնագրեր և հուշագրեր։

«Ռուսաստան-Աֆրիկա» առաջին գագաթնաժողովը տեղի է ունեցել Սոչիում 2019 թվականին: Իրադարձություն, որը որոշ վերլուծաբաններ համարում են շրջադարձային կետ ռուսների Աֆրիկա վերադարձի համար ։