Պուտին. Մենք պատրաստ ենք Ուկրաինայի համար խաղաղ լուծում գտնել
Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ արևմտյան երկրները միջազգային ճգնաժամերում մտածում են միայն իրենց շահերի մասին և ասել է, որ Մոսկվան երբեք չի մերժել ուկրաինական ճգնաժամի կարգավորման բանակցությունները։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ուրբաթ երեկոյան ասել է, որ Մոսկվան պատրաստ է խաղաղ լուծում գտնել Ուկրաինայի ճգնաժամին և պատերազմին վերջ տալու համար։
Աֆրիկյան երկրների ղեկավարների հետ համատեղ հանդիպման ժամանակ Պուտինը բացատրել է Ուկրաինայի մասին. «Չնայած այն հանգամանքին, որ արևմտյան երկրները գործում են բացառապես իրենց շահերին համապատասխան ցանկացած միջազգային հակամարտությունում, Ռուսաստանը պատրաստ է ուղիներ գտնել Ուկրաինայում իրավիճակը խաղաղ ճանապարհով լուծելու համար»:
«Sputnik» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պուտինը արեւմտյան երկրների մասին հեգնանքով ասել է. «Մոռացե՞լ են, որ ավիրեցին իրավիճակը Սուդանում։ Մոռացե՞լ են, թե ինչ են արել Սիրիայում. Նրանք թքած ունեն ՄԱԿ-ի կանոնադրության վրա»:
ՌԴ նախագահը շարունակել է. «Նրանք միջազգային օրենքները հիշում են միայն այն ժամանակ, երբ մտածում են, որ դրաք օգտագործեն որևէ երկրի, այդ թվում՝ Ռուսաստանի դեմ։ Իհարկե, նրանց չի հաջողվի, դա շատ ակնհայտ է»։
Պուտինը շարունակեց պարզաբանել. «Եթե արևմուտքցիները իսկապես ցանկանում են, որ ինչ-որ մեկը հետևի ՄԱԿ-ի կանոնադրությանը և այլ միջազգային օրենքներին, նրանք իրենք պետք է անհանգստանան և հետևեն այդ նորմերին: Բայց դա չի նշանակում, որ մենք չենք ցանկանում և չենք փորձում որևէ հակամարտություն լուծել խաղաղ ճանապարհով»։
Հիշեցնելով, որ ուկրաինական իշխանություններն հրապարակելով հատուկ վերհսկիչ շրջանակ, արգելել են Ռուսաստանի հետ բանակցությունները, ընդգծեց. «Մենք, մեր հերթին, երբեք չենք մերժել բանակցությունները և միշտ ասել ենք, որ պատրաստ ենք շարունակել երկխոսությունը»։