Ադրբեջանի պաշտպանության նախարարը խորհրդակցություն է հրավիրել՝ քննարկելու իրավիճակը «պայմանական սահմանին»
https://parstoday.ir/hy/news/world-i203766-Ադրբեջանի_պաշտպանության_նախարարը_խորհրդակցություն_է_հրավիրել_քննարկելու_իրավիճակը_պայմանական_սահմանին
Ինչպես տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով պաշտպանության նախարարությանը, խորհրդակցությանը մասնակցել են նախարարի տեղակալները, զորատեսակների հրամանատարները, նախարարության գլխավոր վարչությունների եւ վարչությունների պետերը, ինչպես նաեւ զորամիավորումների հրամանատարները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 29, 2023 12:26 Asia/Tehran
  • Ադրբեջանի պաշտպանության նախարարը խորհրդակցություն է հրավիրել՝ քննարկելու իրավիճակը «պայմանական սահմանին»

Ինչպես տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով պաշտպանության նախարարությանը, խորհրդակցությանը մասնակցել են նախարարի տեղակալները, զորատեսակների հրամանատարները, նախարարության գլխավոր վարչությունների եւ վարչությունների պետերը, ինչպես նաեւ զորամիավորումների հրամանատարները։

«Պաշտպանության նախարարը խորհրդակցության մասնակիցներին ներկայացրել է այն խնդիրները, որոնք առաջադրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը բանակի համար»,- մեջբերել են ԶԼՄ-ները։ Խորհրդակցության ժամանակ քննարկվել է օպերատիվ իրադրությունը «պայմանական ադրբեջանա-հայկական սահմանին» եւ Արցախում։

Խորհրդակցությունում նորից կրկնվել է նախօրեին արտահայտված գաղափարն իբր արցախյան կողմից ռադոխանգարումների ստեղծման մասին տեղի եւ արտասահմանյան ավիաընկերությունների ուղեւորատար ինքնաթիռների GPS արբանյակային նավիգացիայի համակարգերի դեմ, ինչի կապակցությամբ նախարարն «օդանավերի անվտանգության ապահովման համապատասխան հանձնարարություններ է տվել»։

news.am