Վաշինգտոնին մտահոգել է Իրանի և Ռուսաստանի հետ Աֆրիկայի տնտեսական հարաբերությունների ընդլայնումը
Վաշինգտոնին մտահոգել է Իրանի և Ռուսաստանի հետ աֆրիկյան երկրների տնտեսական համագործակցության ընդլայնումը, ուստի փորձում է Սև մայրցամաքի երկրներին սպառնալով՝ վերջիններիս հրաժարեցնել շահավետ պայմանագրերից և այդ համագործակցությունից:
East African կայքը գրել է. -«ԱՄՆ-ն ասում է, որ իր դաշնակիցները համագործակցում են Իրանի և Ռուսաստանի հետ և կանգնած են իրենց հեղինակությունը կորցնելու վտանգի առաջ, այդ իսկ պատճառով ճնշում է նրանց՝ հրաժարվելու շահավետ պայմանագրերից»։
Ահաբեկչության և ֆինանսական տեղեկատվության հարցերով ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Բրայան Նելսոնը Քենիայի նախագահ Ուիլյամ Ռուտոյի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ աֆրիկյան երկրները պետք է զգույշ լինեն Իրանի և Ռուսաստանի տնտեսական հեղինակության նկատմամբ։
Չնայած այս սպառնալիքներին՝ աֆրիկյան երկրները ողջունել են Իրանի հետ առեւտրային հարաբերությունների ընդլայնումը։
BRICS խմբի ներկայիս նախագահ Հարավային Աֆրիկան օգոստոսի 22-ից 24-ը կհյուրընկալի BRICS-ի գագաթնաժողովը Յոհանեսբուրգում:
BRICS-ի հետ հարաբերությունների գծով Հարավաֆրիկյան Հանրապետության դիվանագետ Անիլ Սուկլալն այս հանդիպման մասին ասել է, որ ազգային արժույթների օգտագործումը և ԱՄՆ դոլարից կախվածության նվազեցումը կլինեն BRICS-ի Յոհանեսբուրգի գագաթնաժողովի օրակարգում։