Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է, թե ինչու է առևանգել Արցախի քաղաքացուն
https://parstoday.ir/hy/news/world-i203788-Ադրբեջանի_գլխավոր_դատախազությունը_հայտնել_է_թե_ինչու_է_առևանգել_Արցախի_քաղաքացուն
Ադրբեջանի դատախազությունը հայտարարել է, թե ինչու են հուլիսի 29-ին ԿԽՄԿ միջոցով Լաչինի միջանցքի անցակետն անցնելիս առևանգել արցախցի Վագիֆ Խաչատրյանին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 29, 2023 14:19 Asia/Tehran
  • Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է, թե ինչու է առևանգել Արցախի քաղաքացուն

Ադրբեջանի դատախազությունը հայտարարել է, թե ինչու են հուլիսի 29-ին ԿԽՄԿ միջոցով Լաչինի միջանցքի անցակետն անցնելիս առևանգել արցախցի Վագիֆ Խաչատրյանին։

Հաղորդագրությունում ասվում է՝ Խաչատրյանը որպես մեղադրյալ է ներգրավել ցեղասպանության և բնակչության բռնի տեղահանման կամ տեղափոխման հոդվածներով՝ 1991 թվականին  Խոջալուի Մեշալի գյուղում իբրև թե հանցավոր գործողությունների մասնակցելու համար:

Նրա նկատմամբ 2013 թվականի նոյեմբերի 12-ին միջազգային հետախուզում է հայտարարվել, դատարանի որոշմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ադրբեջանի դատախազությունը հաղորդել է, թե Խաչատրյանի համար կապահովվի անհրաժեշտ բուժօգնություն, ինչպես նաև պայմաններ ԿԽՄԿ ներկայացուցիչների այցելության համար։ Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանն առևանգել է բուժման նպատակով Կարմիր խաչի միջոցով Հայաստանի Հանրապետության բուժհաստատություն տեղափոխվող Արցախի 68-ամյա քաղաքացուն։

factor.am