Իրանն ու Հայաստանը Հարավարևելյան Ասիան կմիացնեն Հյուսիսային Եվրոպային
Իրանն ու Հայաստանը կարող են Հարավարևելյան Ասիան միացնել Ռուսաստանին և Հյուսիսային Եվրոպային։
Tejarat News տնտեսական կայքի փոխանցմամբ՝ Հնդկաստանը որպես զարգացող և աճող տնտեսություն փնտրում է նոր հուսալի միջազգային ուղիներ ապրանքների տարանցման համար։
Ապրանքների տեղաշարժի համար որոշվել են մի քանի երթուղիներ՝ Թուրքմենստանի երթուղին դեպի Ղազախստան և Ռուսաստան, Իրանի երթուղին դեպի Ադրբեջան և Ռուսաստան, ինչպես նաև Կասպից ծովի երթուղին դեպի Ռուսաստանի Աստրախան նավահանգիստ, որոնք բոլորն էլ կարող են շրջանցելով Սուեզի ջրանցքը, Հնդկաստանը և Հարավարևելյան Ասիան միացնել Ռուսաստանին և Հյուսիսային Եվրոպային։ Բայց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի բռնկումը լրջորեն մարտահրավեր է նետել Ռուսաստանի տարածքով Եվրոպայի և Հնդկաստանի միջև նախատեսված տարանցմանը:
Մյուս կողմից, Իսրայելի ներկայությունը Ադրբեջանի Հանրապետությունում և Իրանի սահմանների մոտ և Բաքվի ու Թել Ավիվի միմյանց մոտ լինելը պատճառ են դարձել, որ Իրանից Ադրբեջան տանող երթուղին դիտարկվի որպես ամենաթույլ տարանցիկ տարբերակ։ Այս իրադարձությունների առաջացումը պատճառ է դարձել,որ Հայաստանը օգտվելով առիթից հանդես գալ որպես նոր դերակատար ասպարեզում, թեև Ուկրաինայում պատերազմի սկսվելուց առաջ հայերը նախատեսել էին տարանցիկ միջանցք Հնդկաստանի Մումբայից մինչև Բուլղարիայի Վառնա (Հնդկաստանի նոր երթուղի դեպի Եվրոպա), որը անցնելու է Իրանի, Հայաստանի և Վրաստանի տարածքով:
Չնայած Երևանի իշխանությունների կամքին, հարկ է նշել, որ Հայաստանի ճանապարհային և երկաթուղային ենթակառուցվածքները դեռևս բարենպաստ վիճակում չեն միջազգային ծառայությունների համար և պահանջում են ճանապարհային և երկաթուղային շատ և արդյունավետ աշխատանք։