Ադրբեջանցիներն օգտագործման համար ստացել են Թուրքիայում արդիականացված «Լաչին» գրոհային ինքնաթիռը
https://parstoday.ir/hy/news/world-i203794-Ադրբեջանցիներն_օգտագործման_համար_ստացել_են_Թուրքիայում_արդիականացված_Լաչին_գրոհային_ինքնաթիռը
Սու-25 գրոհային ինքնաթիռը, որը պլանային կարգով ուղարկվել էր Թուրքիա, հասցվել է Ադրբեջան արդիականացման աշխատանքների ավարտից հետո, որոնք իրականացրել է թուրքական TUSAŞ աերոտիեզերական ընկերությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 29, 2023 15:17 Asia/Tehran
  • Ադրբեջանցիներն օգտագործման համար ստացել են Թուրքիայում արդիականացված «Լաչին» գրոհային ինքնաթիռը

Սու-25 գրոհային ինքնաթիռը, որը պլանային կարգով ուղարկվել էր Թուրքիա, հասցվել է Ադրբեջան արդիականացման աշխատանքների ավարտից հետո, որոնք իրականացրել է թուրքական TUSAŞ աերոտիեզերական ընկերությունը։

Նախագիծը կրում է «Լաչին» անվանումը։ Այս մասին տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«Կատարվել են փորձնական թռիչքներ։ Ավարտվել են ինքնաթիռի վրա տեղադրված թուրքական արտադրության «խելացի» ռումբերի եւ հրթիռների փորձարկումները, կատարված աշխատանքն ընդհանուր առմամբ ստացել է ռազմական մասնագետների դրական գնահատականը։ Սու-25-ի («Լաչին» արդիականացման) պայմանագի ստորագրման արարողությունը Ադրբեջանի պաշտպանության նախարարության եւ թուրքական TUSAŞ ընկերության միջեւ տեղի է ունեցել հուլիսի 26-ին Ստամբուլում, Պաշտպանական արդյունաբերության IDEF-23 միջազգային ցուցահանդեսի շրջանակում»,- գրել են ԶԼՄ-ները։

news.am