Բլինքենը կարծում է, որ Շոյգուն Չինաստանում պայմանավորվել է սպառազինությունների մատակարարման շուրջ
https://parstoday.ir/hy/news/world-i203796-Բլինքենը_կարծում_է_որ_Շոյգուն_Չինաստանում_պայմանավորվել_է_սպառազինությունների_մատակարարման_շուրջ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կարծում է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի գլխավորած պատվիրակության՝ ԿԺԴՀ այցի նպատակներից մեկը Ուկրաինայում ռազմական գործողությունները շարունակելու համար զենքի մատակարարման ապահովումն էր, հաղորդում է ՌԻԱ-ն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 29, 2023 16:07 Asia/Tehran
  • Բլինքենը կարծում է, որ Շոյգուն Չինաստանում պայմանավորվել է սպառազինությունների մատակարարման շուրջ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կարծում է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի գլխավորած պատվիրակության՝ ԿԺԴՀ այցի նպատակներից մեկը Ուկրաինայում ռազմական գործողությունները շարունակելու համար զենքի մատակարարման ապահովումն էր, հաղորդում է ՌԻԱ-ն։

«Այսպիսով, մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը հուսահատորեն փորձում է զենքի աջակցություն ստանալ ամենուր։ Մենք դա տեսնում ենք Հյուսիսային Կորեայում, ինչպես նաեւ Իրանում, որը Ռուսաստանին բազմաթիվ անօդաչու թռչող սարքեր է տրամադրել։ Կարծում եմ, որ այցի նպատակներից մեկը սպառազինությունների մատակարարումների ապահովումն էր»,-ասել է Բլինքենը։