Պուտին. Սիրիայում սպասում ենք ԱՄՆ-ի հետ ցանկացած սցենարի
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախազգուշացրել է ԱՄՆ-ին, որ Մոսկվան պատրաստ է Սիրիայում ԱՄՆ-ի հետ ցանկացած սցենարի, այդ թվում՝ առճակատման:
Շաբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում Պուտինն ասել է, որ Ռուսաստանը չի ցանկանում ԱՄՆ-ի հետ ուղղակի ռազմական հակամարտություն Սիրիայում, սակայն պատրաստ է ցանկացած սցենարի։
ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նա ասել է. «Մենք միշտ պատրաստ ենք ցանկացած սցենարի, բայց ոչ ոք դա չի ուզում: Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ ինչ-որ պահի մենք ստեղծեցինք հատուկ մեխանիզմ՝ կանխելու բախումը»:
Ըստ այս հաղորդման՝ Մոսկվան ասում է, որ այս տարվա սկզբից Սիրիայում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի օդուժը 23 անգամ խոչընդոտել է Սիրիայի երկնքում ռուսական ռազմաօդային ուժերի ինքնաթիռների թռիչքին։
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ նույն ժամանակահատվածում ամերիկյան անօդաչու սարքերը Սիրիայում 340 անգամ խախտել են թռիչքների անվտանգությունը։