Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ռուսաստանի մայրաքաղաքի վրա
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Մոսկվայի վրա:
Sputnik-ը հղում անելով Mehr News-ին հայտնում է, ուկրաինական ԱԹՍ-ները երեկ երեկոյան հարձակվել են Մոսկվայի վրա։ Նշվում է, որ հարձակման հետևանքով երկու վարչական շենք թեթևակի վնասվել է։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հաստատել է ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման լուրը և հավելել, որ հարձակման հետևանքով զոհեր չկան:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ երեկ երեկոյան ուրկաինական երեք ԱԹՍ-ներ հարձակում են իրականցրել Մոսկվայում: Թռչող սարքերից մեկը ոչնչացվել է Մոսկվայի արևելքում գտնվող Օդենցովոյի երկնքում, ևս երկուսն իջեցվել են էլեկտրոնային համակարգերի միջոցով:
ՌԴ ՊՆ-ն երեկ հայտարարել է, որ հակադարձել է Ղրիմի վրա 25 ԱԹՍ-ներով իրականացրված հարձակմանը: Ըստ այս հայտարարության՝ 9 անօդաչու թռչող սարք խոցվել է էլեկտրոնային պատերազմի միջոցով, ևս 16-ը՝ խոցվել են հրթռիներով: