ԲՐԻՔՍ-ի ընդլայնման հարցը ներառված է այս խմբի առաջիկա նիստի օրակարգում
https://parstoday.ir/hy/news/world-i203910-ԲՐԻՔՍ_ի_ընդլայնման_հարցը_ներառված_է_այս_խմբի_առաջիկա_նիստի_օրակարգում
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ առաջիկա նիստի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, կա նաև ԲՐԻՔՍ-ի ընդլայնման հարցը։ Սա շատ կարևոր հարց է, քանի որ մենք տեսնում ենք, որ օրեցօր ավելի շատ երկրներ հայտարարություններ են անում այս խմբին միանալու իրենց մտադրության մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 01, 2023 13:06 Asia/Tehran
  • ԲՐԻՔՍ-ի ընդլայնման հարցը ներառված է այս խմբի առաջիկա նիստի օրակարգում

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ առաջիկա նիստի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, կա նաև ԲՐԻՔՍ-ի ընդլայնման հարցը։ Սա շատ կարևոր հարց է, քանի որ մենք տեսնում ենք, որ օրեցօր ավելի շատ երկրներ հայտարարություններ են անում այս խմբին միանալու իրենց մտադրության մասին:

Sputnik-ի փոխանցմամբ՝ Պեսկովը նշել է, որ ԲՐԻՔՍ խմբի նկատմամբ նման հետաքրքրությունը ցույց է տալիս «միության մեծ ներուժը» և «աճող հեղինակությունը», և որ ամենակարևորն է, այս միության կիրառական նշանակությունը։
2022 թվականին նորահայտ տնտեսական տերություններից կազմված ԲՐԻՔՍ-ը հայտարարեց, որ կավելացնի անդամ երկրների թիվը՝ կազմակերպությունն ավելի ընդգրկուն դարձնելու նպատակով: Այսօր ԲՐԻՔՍ-ը ներառում է Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավային Աֆրիկան: Այնուամենայնիվ, առնվազն 19 երկիր, այդ թվում՝ Արգենտինան, Իրանը, Ալժիրը, Թունիսը, Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Եգիպտոսը, ցանկություն են հայտնել միանալ տնտեսական այս բլոկին։ Հայտարարվել է, որ 13 երկիր պաշտոնապես են դիմել ԲՐԻՔՍ-ին անդամակցելու համար, իսկ 6 երկիր՝ ոչ պաշտոնապես։
20-րդ երկիրը կարող է լինել Վենեսուելան։ Ինչպես Sputnik-ին տված հարցազրույցում նշել է Մոսկվայում Հարավային Աֆրիկայի դեսպանը , բոլոր անդամ երկրները ողջունում են միության ընդլայնումը, սակայն նոր անդամներ ընդունելու ընթացակարգը պետք է սահմանվի և այդ հարցը պետք է որոշվի կոնսենսուսի միջոցով։ Իրանի Իսլամական Հանրապետությունն առաջին երկրներից է, որ դիմել է այդ խմբին անդամակցելու համար։