Աշխարհի կաթոլիկների առաջնորդ.Ղուրանի սրբապղծումը «բարբարոսական արարք» է
https://parstoday.ir/hy/news/world-i203914-Աշխարհի_կաթոլիկների_առաջնորդ.Ղուրանի_սրբապղծումը_բարբարոսական_արարք_է
Աշխարհի կաթոլիկների առաջնորդ Ֆրանցիսկոս պապը դատապարտելով Շվեդիայում և Դանիայում Սուրբ Ղուրանի պղծումը և նշելով,որ այս նողկալի քայլերը  խոչընդոտում են  մարդկային երկխոսությանը,  Սուրբ Ղուրանի հանդեպ անարգանքը  որակեց որպես բարբարոսական արարք:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Օգոստոս 01, 2023 13:47 Asia/Tehran
  • Աշխարհի կաթոլիկների առաջնորդ.Ղուրանի սրբապղծումը «բարբարոսական արարք» է

Աշխարհի կաթոլիկների առաջնորդ Ֆրանցիսկոս պապը դատապարտելով Շվեդիայում և Դանիայում Սուրբ Ղուրանի պղծումը և նշելով,որ այս նողկալի քայլերը  խոչընդոտում են  մարդկային երկխոսությանը,  Սուրբ Ղուրանի հանդեպ անարգանքը  որակեց որպես բարբարոսական արարք:

Հռոմի Ֆրանցիսկոս պապը այս հայտարարություններն արել է՝ ի պատասխան Արգենտինայի իսլամական հիմնադրամում (FIAS) կրոնների ներկայացուցիչ Հոջաթ-օլ-Էսլամ Վալ-Մոսլեմին Աբդոլ Քարիմ Փազի նամակին։

Անցած շաբաթ Հոջաթ-օլ-Էսլամ Վալ-Մոսլեմին Աբդոլ Քարիմ Փազը  աշխարհի կաթոլիկների առաջնորդին հղած նամակում դատապարտելով Ղուրանի սրբապղծումը, նշել է,որ այս արարքը  դեմ է  աբրահամյան կրոնների միասնությանը։

Ֆրանցիսկոս  պապն ի պատասխան նամակին գրել է,-

Դոկտոր Աբդոլ Քարիմ Փազ

Իմ սիրելի եղբայր,

Շատ շնորհակալ եմ Ձեր նամակի համար։

Սուրբ Ղուրանի այրման միջադեպը իրոք բարբարոսական արարք է։ Այս դեպքերը վնասում են մարդկանց միջև մարդասիրական երկխոսությանը և կանխում դրանք։

Եղբայրաբար՝

Ֆրանցիսկոս

Հուլիսի 27, 2023

Նշենք,որ որոշ ժամանակ առաջ Արաբական Միացյալ Էմիրություններում հրատարակվող Al Ittihad պարբերականին տված հարցազրույցում Հռոմի Ֆրանցիսկոս Պապը քննադատելով Շվեդիայի կառավարությանը  մուսուլմանների սրբություններն անարգելու թույլտվություն տրամադրելու համար, խստորեն դատապարտել էր Ղուրանի այրումը և սրբապղծումը:

Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Շվեդիայում և Դանիայում  Սուրբ Ղուրանի հանդեպ անարգանքը զայրացրել է  աշխարհի մուսուլմաններին և նույնիսկ այլ կրոնների  հետևորդներին:

Երկուշաբթի օրը հերթական անգամ Շվեդիայի ոստիկանության թույլտվությամբ երկրի խորհրդարանի դիմաց  մի խումբ մարդիկ անարգել  են Սուրբ Ղուրանը։