Վաշինգտոնի մտահոգությունը՝ Լատինական Ամերիկայի երկրներին Իրանի ռազմական ԱԹՍ-ների վաճառքի կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i203928-Վաշինգտոնի_մտահոգությունը_Լատինական_Ամերիկայի_երկրներին_Իրանի_ռազմական_ԱԹՍ_ների_վաճառքի_կապակցությամբ
Քանի որ Բոլիվիան ցանկություն է հայտնել Իրանական արտադրության ռազմական անօդաչու թռչող սարքեր գնելու համար, Վաշինգտոնը մտահոգություն է հայտնել Լատինական Ամերիկայի երկրներին իրանական զենքի վաճառքի համար նոր շուկա բացվելու հնարավորության կապակցությամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 01, 2023 14:58 Asia/Tehran
  • Վաշինգտոնի մտահոգությունը՝ Լատինական Ամերիկայի երկրներին Իրանի ռազմական ԱԹՍ-ների վաճառքի կապակցությամբ

Քանի որ Բոլիվիան ցանկություն է հայտնել Իրանական արտադրության ռազմական անօդաչու թռչող սարքեր գնելու համար, Վաշինգտոնը մտահոգություն է հայտնել Լատինական Ամերիկայի երկրներին իրանական զենքի վաճառքի համար նոր շուկա բացվելու հնարավորության կապակցությամբ։

«CNBC»-ի փոխանցմամբ՝ Բոլիվիայի պաշտպանության նախարար Էդմունդո Նովիլոն անցյալ շաբաթ հաստատել է իր երկրի ցանկությունն իրանական ռազմական անօդաչու սարքեր ձեռք բերելու հարցում։
Նովիլոն հուլիսի 20-ին այցելել  էր Թեհրան, որտեղ ինչպես ինքն է ասում, հանդիպել է իրանցի զինվորական պաշտոնյաների հետ և  խոսել «ընդհանուր շահերի» շուրջ:

Իրանական լրատվամիջոցները հայտնել են, որ Թեհրանն ու Լա Պասն այս հանդիպման ընթացքում համաձայնության են եկել «պաշտպանական-անվտանգության հուշագրի» շուրջ։

Այն բանից հետո, երբ Բոլիվիայի կառավարության ընդդիմադիր կուսակցության անդամները և հարևան երկրի՝ Արգենտինայի ԱԳ նախարարությունը խնդրեցին տեղեկություն փոխանցել հիշյալ հուշագրի վերաբերյալ, Նովիլոն ասել է,-«Բոլիվիայի կառավարությունը  մեծապես հետաքրքրված է Իրանի արտադրած առաջադեմ անօդաչու սարքերով»:

ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները ուղիներ են փնտրում՝ սահմանափակելու Իրանի՝ անօդաչու թռչող սարքերի ստեղծման հնարավորությունը: Բայդենի վարչակազմը և եվրոպական երկրները պատժամիջոցներ են կիրառել իրանական ավիացիոն արդյունաբերության տասնյակ ընկերությունների նկատմամբ:

Վերջերս Wall Street Journal-ը  հրապարակել է զեկույց, որում նշելով, որ Իրանը բազմապատկում է իր անօդաչու թռչող սարքերի  կառուցման  համար անհրաժեշտ մասերը, խոստովանել է, որ դժվարացել է սահմանափակումներ մտցնել Իրանի անօդաչու թռչող սարքերի արդյունաբերության  դեմ:

Անգլիայում տեղակայված «Սպառազինության ռազմական հետազոտությունների ինստիտուտ»-ի տվյալներով՝ Իրանի կողմից  այս անօդաչու թռչող սարքերի մասերը արտադրվում են  օգտագործելով Ճապոնիայում արտադրված էլեկտրոնային մասերի պատճենները։

Այս թերթը պնդում է, որ  Իրանն իր անօդաչու թռչող սարքերի մասերի մեծ մասը ձեռք է բերում ամերիկյան, եվրոպական և ճապոնական ընկերությունների արտադրած կենցաղային տեխնիկայից, և այդ պատճառով դժվար է այդ մասերի վրա  էմբարգո սահմանել: