Պուտինը կմեկնի Թուրքիա
https://parstoday.ir/hy/news/world-i203954-Պուտինը_կմեկնի_Թուրքիա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխատակազմից հայտարարել են, որ նա համաձայնության է եկել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ վերջինիս՝ Թուրքիա այցի վերաբերյալ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 02, 2023 13:17 Asia/Tehran
  • Պուտինը կմեկնի Թուրքիա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխատակազմից հայտարարել են, որ նա համաձայնության է եկել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ վերջինիս՝ Թուրքիա այցի վերաբերյալ։

Չորեքշաբթի օրը Թուրքիայի նախագահի աշխատակազմը հայտարարել է. «Նախագահ Էրդողանը չորեքշաբթի  օրը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս զրույցի ընթացքում առաջնորդները պայմանավորվել են Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա այցի վերաբերյալ»։
Թուրքիայի նախագահի աշխատակազմի  տարածած հաղորդագրության մեջ այցի ամսաթիվը նշված չէ։
Պուտինը հայտարարել է, որ ավելի վաղ Էրդողանի հետ քննարկել է Ռուսաստանում կամ Թուրքիայում անձնական հանդիպման տարբերակը։ Ըստ ՌԴ նախագահի՝ Էրդողանն իր ռուս գործընկերոջը Թուրքիա է հրավիրել դեռ նախագահական ընտրություններից առաջ, սակայն որոշվեց դա չանել նախընտրական քարոզարշավի շեմին, որպեսզի «ոչ ոք չշահարկի այս այցի թեման»։