ՆԱՏՕ-ն աջակցում է տարբեր երկրներում անջատողական հոսանքներին
https://parstoday.ir/hy/news/world-i203982-ՆԱՏՕ_ն_աջակցում_է_տարբեր_երկրներում_անջատողական_հոսանքներին
Ռուսաստանում Չինաստանի դեսպան Չժան Հանհոյն ասել է. «Ավելի քան 30 տարի ՆԱՏՕ-ն լարվածություն է հրահրում ամենուր, ապակայունացնում երկրները և խթանում անջատողական շարժումները այնպիսի երկրներում, ինչպիսիք են Կոսովոն, Լիբիան և Աֆղանստանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 03, 2023 07:00 Asia/Tehran
  • ՆԱՏՕ-ն աջակցում է տարբեր երկրներում անջատողական հոսանքներին

Ռուսաստանում Չինաստանի դեսպան Չժան Հանհոյն ասել է. «Ավելի քան 30 տարի ՆԱՏՕ-ն լարվածություն է հրահրում ամենուր, ապակայունացնում երկրները և խթանում անջատողական շարժումները այնպիսի երկրներում, ինչպիսիք են Կոսովոն, Լիբիան և Աֆղանստանը:

ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում Հանհոյն ասել է. «ՆԱՏՕ-ն հինգ անգամ ընդլայնվել է դեպի արևելք և լրջորեն ազդել հետսառըպատերազմական շրջանում Եվրոպայի անվտանգության համակարգի վրա և հանդիսանում է ուկրաինական ճգնաժամի սրման հիմնական պատճառը»։

Մոսկվան մշտապես հայտարարել է, որ դեպի Արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնումը խաղաղության հաստատման գլխավոր խոչընդոտն է: 2021թ սկսած Ռուսաստանը բազմիցս զգուշացրել է ՆԱՏՕ-ի՝ դեպի արևելք ընդլայնման կապակցությամբ, նշելով, որ դա համարում է իր անվտանգության դեմ ուղղված սպառնալիք:

Ուկրաինայում պատերազմը բռնկվեց, քանի որ Կիևը ցանկություն հայտնեց միանալ ՆԱՏՕ-ին, իսկ կազմակերպության անդամները ողջունեցին այդ ցանկությունը:

Դեպի արևելք ընդլայնման և ՌԴ նախազգուշացումներն անտեսելու ՆԱՏՕ-ի քաղաքականությունը կարող է հանգեցնել Ռուսաստանի հետ այս դաշինքի ուղղակի ռաճակատաման և խոչընդոտել խաղաղություն հաստատելուն ուղղված ջանքերին: