Հայաստանը պետք է աջակցի Աղդամի ճանապարհի օգտագործմանը. Ադրբեջանի ԱԳՆ
https://parstoday.ir/hy/news/world-i204022-Հայաստանը_պետք_է_աջակցի_Աղդամի_ճանապարհի_օգտագործմանը._Ադրբեջանի_ԱԳՆ
Հայաստանը պետք է զերծ մնա սադրիչ քայլերից, աջակցի Ակնա (Աղդամ)-Ստեփանակերտ (Խանքենդի) ճանապարհի եւ այլընտրանքային այլ ճանապարհների օգտագործմանը Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի հայ բնակիչների պահանջմունքները բավարարելու համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 03, 2023 14:24 Asia/Tehran
  • Հայաստանը պետք է աջակցի Աղդամի ճանապարհի օգտագործմանը. Ադրբեջանի ԱԳՆ

Հայաստանը պետք է զերծ մնա սադրիչ քայլերից, աջակցի Ակնա (Աղդամ)-Ստեփանակերտ (Խանքենդի) ճանապարհի եւ այլընտրանքային այլ ճանապարհների օգտագործմանը Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի հայ բնակիչների պահանջմունքները բավարարելու համար։

Այս մասին նշվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մեկնաբանությունում՝ կապված այն հայտարարության հետ, որը հնչեցրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ունեցած ելույթում։

«Եթե հայկական կողմն իսկապես հետաքրքրված է տարածաշրջանում խաղաղությամբ եւ կայունությամբ, այդ թվում աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը ոչ միայն խոսքով, այլեւ գործով, նա պետք է զերծ մնա սադրիչ քայլերից, աջակցի Ակնա (Աղդամ)-Ստեփանակերտ (Խանքենդի) եւ այլընտրանքային այլ ճանապարհների օգտագործմանը, որոնք առաջարկում է ադրբեջանական կողմը Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի հայ բնակիչների պահանջմունքները բավարարելու համար»,- նշվել է հայտարարությունում։

ԱԳՆ հայտարարությունում նշվել է, որ հայկական կողմը չպետք է խոչընդոտի հայ բնակիչների վերինտեգրման Ադրբեջանի ջանքերին։

news.am