Գերմանիան կրկին դեմ է արտահայտվել Ուկրաինային հեռահար հրթիռների մատակարարմանը
https://parstoday.ir/hy/news/world-i204062-Գերմանիան_կրկին_դեմ_է_արտահայտվել_Ուկրաինային_հեռահար_հրթիռների_մատակարարմանը
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը կրկին դեմ է արտահայտվել Ուկրաինային հեռահար թևավոր հրթիռների մատակարարմանը:«Նման սպառազինության մատակարարումն այդ երկրին, Բեռլինի հիմնական առաջնահերթությունը չէ»,ասել է նա։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 04, 2023 11:55 Asia/Tehran
  • Գերմանիան կրկին դեմ է արտահայտվել Ուկրաինային հեռահար հրթիռների մատակարարմանը

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը կրկին դեմ է արտահայտվել Ուկրաինային հեռահար թևավոր հրթիռների մատակարարմանը:«Նման սպառազինության մատակարարումն այդ երկրին, Բեռլինի հիմնական առաջնահերթությունը չէ»,ասել է նա։

Ինչպես հաղորդում է ՖԱՐՍ լրատվական գործակալությունը, Բորիս Պիստորիուսն ասել է,-«Բեռլինը «ակնհայտ» մտահոգություններ ունի Ուկրաինա «որոշակի հեռահարության» զենք ուղարկելու վերաբերյալ»։

Անցյալ ամիս Գերմանիայի վարչապետ Օլաֆ Շուլցն իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ իր երկիրը դեմ է Taurus  հեռահար թևավոր հրթիռներ Ուկրաինա ուղարկելուն։

Նա նշել է, որ այս անհամաձայնության պատճառը Ռուսաստանի տարածքի  դեմ հարձակվելու համար  գերմանական զենքի կիրառման կանխումն է։

Մոտ երկու ամիս առաջ գերմանական «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգ»» թերթը, վկայակոչելով մի շարք աղբյուրներ, հայտնել էր, որ Ուկրաինան պաշտոնապես Գերմանիայից Taurus  հեռահար թևավոր հրթիռներ էր խնդրել է։ Այդ հրթիռներն ունեն 500 կիլոմետր հեռահարություն և կարող են հասնել Ռուսաստան։

Ռուս պաշտոնյաները և որոշ արևմտյան փորձագետներ և լրատվամիջոցներ ուկրաինական պատերազմը որակել են որպես միջնորդավորված  պատերազմ Արևմուտքի և Ռուսաստանի միջև:

Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ Ուկրաինա արևմտյան զենք ուղարկելը միայն կերկարաձգի հակամարտությունն այս երկրում և կունենա անկանխատեսելի հետևանքներ։