Պուտինը ստորագրել է հրաման՝ սև ցուցակում ներառված օտարերկրացիների ակտիվները սառեցնելու վերաբերյալ
Ուրբաթ օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրաման՝ սև ցուցակում ներառված օտարերկրացիների ակտիվները սառեցնելու վերաբերյալ:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ ըստ այս օրենքի՝ սառեցվելու են օտարերկրյա կառավարությունների, օտարերկրյա կազմակերպությունների և քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, այդ թվում՝ սև ցուցակում հայտնված իրավաբանական անձանց ակտիվները։
Ավելի վաղ ՌԴ ԱԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր, որ Մոսկվան կարող է սառեցնել և ազգայնացնել ԱՄՆ-ում, ԵՄ-ում և Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերություններ չունեցող այլ երկրներում գրանցված ընկերությունների ակտիվները։
Ուկրաինայի վրա հարձակման սկզբից արևմտյան երկրները բռնագրավել են Ռուսաստանի Կենտրոնական բանկի՝ արտասահմանում պահվող ավելի քան 330 միլիարդ դոլարի ակտիվները։
Միջազգային իրավունքի համաձայն՝ երկրի գույքը կարող է բռնագրավվել Անվտանգության խորհրդի քվեարկության, Արդարադատության միջազգային դատարանի որոշման կամ հետպատերազմյան համաձայնագրի միջոցով: