Գուտերեշն զգուշացրել է աշխարհում միջուկային պատերազմի հնարավորության մասին
https://parstoday.ir/hy/news/world-i204134-Գուտերեշն_զգուշացրել_է_աշխարհում_միջուկային_պատերազմի_հնարավորության_մասին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն իր հղած ուղերձում զգուշացրել է աշխարհում միջուկային պատերազմի հնարավորության մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 06, 2023 10:10 Asia/Tehran
  • Գուտերեշն զգուշացրել է աշխարհում միջուկային պատերազմի հնարավորության մասին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն իր հղած ուղերձում զգուշացրել է աշխարհում միջուկային պատերազմի հնարավորության մասին։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար՝ Անտոնիո Գուտերեշն  իր ուղերձում հայտարարել է,որ այժմ, երբ որոշ երկրներ սպառնում են միջուկային զենք կիրառել, երկրագնդի վրա կրկին հայտնվել է միջուկային պատերազմի ստվերը։ 

Անտոնիո Գուտերեշն  այս ուղերձում, կոչ անելով լիովին հրաժարվել միջուկային զենքից, նշել է, որ միջուկային զենքերի ոչնչացումը դեռևս ՄԱԿ-ի ամենաբարձր առաջնահերթությունն է։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ընդգծել է,-«Միջուկային սպառնալիքի վերացման միակ ճանապարհը միջուկային զենքի վերացումն է, մենք չենք հանգստանա, քանի դեռ միջուկային ստվերը մեկընդմիշտ չվերացվի»։
ԱՄՆ զինված ուժերը Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին հարձակվելով ճապոնիայի Հիրոսիմա և Նագասակի քաղաքների վրա իրականացրել են պատմության մեջ առաջին ատոմային ռմբակոծությունը։

Այս ռմբակոծությունները արդարացրեցին որպես Ճապոնիայի հանձնումն արագացնելու միջոց։ Այս ռմբակոծությունը մարդկության պատմության մեջ ռազմական հակամարտությունում միջուկային զենքի կիրառման միակ դեպքն է։
Տարբեր գնահատականների համաձայն՝ Հիրոսիմայի վրա ատոմային ռումբի պայթյունը ընդամենը մեկ օրում 70-ից 100 հազար զոհ է խլել։

Դա այն դեպքում ,երբ մինչև 1945 թվականի վերջը, վնասվածքների և ճառագայթահարման հետևանքով հիվանդանոցներում մահացածների պատճառով այս աղետի զոհերի թիվը հասավ 140 հազարի։