ԱԹՍ-ն փորձել է հարվածել Մոսկվային». սահմանափակումներ «Վնուկովոյի» աշխատանքներում
https://parstoday.ir/hy/news/world-i204166-ԱԹՍ_ն_փորձել_է_հարվածել_Մոսկվային_._սահմանափակումներ_Վնուկովոյի_աշխատանքներում
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի փոխանցմամբ՝ օգոստոսի 6-ի առավոտյան անօդաչու թռչող սարքը փորձել է գրոհել Ռուսաստանի մայրաքաղաքը, սակայն այն խոցվել է հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 06, 2023 16:17 Asia/Tehran
  • ԱԹՍ-ն փորձել է հարվածել Մոսկվային». սահմանափակումներ «Վնուկովոյի» աշխատանքներում

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի փոխանցմամբ՝ օգոստոսի 6-ի առավոտյան անօդաչու թռչող սարքը փորձել է գրոհել Ռուսաստանի մայրաքաղաքը, սակայն այն խոցվել է հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։

«Վնուկովո» օդանավակայանւ ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել ինքնաթիռների վայրէջքների համար։

Անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին հայտնել է նաև Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Զոհեր և ավերածություններ չկան, ասվում է հաղորդագրության մեջ։

Սոբյանինի հրապարակումից կես ժամ առաջ «Վնուկովո» օդանավակայանի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ «օդանավակայանի վերահսկողությունից դուրս հանգամանքների պատճառով ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել օդանավերի ընդունման և բաց թողնման համար»։ Չվերթներից մի քանիսը վերահասցեագրվել են Մոսկվայի այլ օդանավակայաններ, հավելում է РИА Новости գործակալությունը։