Պուտինը Թուրքիա այցի ժամանակ կքննարկի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը
https://parstoday.ir/hy/news/world-i204220-Պուտինը_Թուրքիա_այցի_ժամանակ_կքննարկի_հայ_ադրբեջանական_հարաբերությունների_կարգավորումը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա սպասվում է օգոստոսի վերջին շաբաթվա ընթացքում, գրում է թուրքական կառավարամետ Hurriyet թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 07, 2023 15:15 Asia/Tehran
  • Պուտինը Թուրքիա այցի ժամանակ կքննարկի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա սպասվում է օգոստոսի վերջին շաբաթվա ընթացքում, գրում է թուրքական կառավարամետ Hurriyet թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Նրանց խոսքով՝ Ռուսաստանի ղեկավարի և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունների օրակարգում կլինեն Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները, հացահատիկի գործարքի վերականգնումը, երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև Սիրիայի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը։

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները օգոստոսի 2-ին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում պայմանավորվել են նախապատրաստել հնարավոր հանդիպումը։ Օգոստոսի 4-ին Էրդողանը լրագրողներին ասել է Պուտինի՝ Թուրքիա այցի հնարավորության մասին։ Նրա խոսքով՝ այցի ստույգ ժամկետը դեռ որոշված չէ և կհամաձայնեցվի դիվանագիտական խողովակներով։

tert.am