Ընդգծվել է Կասպից լճի ջրային իրավունքների վերաբերյալ կոնսորցիում ստեղծելու անհրաժեշտությունը
Իրանի Ջիհադի համալսարանի բնապահպանական հետազոտությունների ինստիտուտի ղեկավարը հայտարարել է, որ Կասպից ծովի ավազանի ջրային ռեսուրսների համալիր կառավարման ոլորտում միջազգային կոնսորցիումի ստեղծումն առավել քան երբևէ անհրաժեշտ է։
Նա նշել է. «Ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարման համար պետք է ուշադրություն դարձնել այլ երկրներում, այդ թվում՝ Թուրքիայում և Հայաստանում կազմակերպվող զարգացման ծրագրերին: Թեև այս երկրները ընդհանուր սահման չունեն Կասպից ծովի հետ, սակայն նրանց տարածքներով անցնում է Արաքս գետը, որը թափվում է Կասպից ծով»:
ԻՍՆԱ-ի հետ հարցազրույցում դոկտոր Հադի Մադբարին ընդգծել է հարևան երկրների զարգացման խնդիրները հաշվի առնելով, Կասպից ծովի ջրբաժանի վրա կլիմայի փոփոխության ազդեցությունն ուսումնասիրելու անհրաժեշտությունը և հիշեցրել. «Կլիմայի փոփոխությունը միանշանակ ազդեցություն ունի Կասպից ծովի ջրային իրավունքների և դրա համալիր կառավարման վրա՝ սահմանամերձ երկրների զարգացման խնդիրներին զուգահեռ»։
Արաքս գետը սկիզբ է առնում Անատոլիայի շրջանի Բինգոլ լեռներից (ներկայիս Թուրքիայում) և Արփա գետին միանալուց հետո կազմում է Իրանի ընդհանուր սահմանը Նախիջևանի, Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության հետ։ Իրանի Արդաբիլ նահանգի հյուսիսային մասից գետը մտնում է Ադրբեջանի տարածք և թափվում կուր գետը։ Այս գետի երկարությունը 1072 կմ է։