Ռուսաստանի և Կատարի կողմից ազգային արժույթի օգտագործումը առևտրային գործարքներում
https://parstoday.ir/hy/news/world-i204286-Ռուսաստանի_և_Կատարի_կողմից_ազգային_արժույթի_օգտագործումը_առևտրային_գործարքներում
Շարունակելով տարբեր երկրների միջև առևտրային փոխանակումներում ապադոլարիզացիայի քաղաքականությունը, Կատարը Ռուսաստանի հետ իր առևտրային փոխանակումներից հանել է դոլարը, և երկու երկրների միջև առևտուրն իրականացվում է ազգային արժույթով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 09, 2023 12:51 Asia/Tehran
  • Ռուսաստանի և Կատարի կողմից ազգային արժույթի օգտագործումը առևտրային գործարքներում

Շարունակելով տարբեր երկրների միջև առևտրային փոխանակումներում ապադոլարիզացիայի քաղաքականությունը, Կատարը Ռուսաստանի հետ իր առևտրային փոխանակումներից հանել է դոլարը, և երկու երկրների միջև առևտուրն իրականացվում է ազգային արժույթով։

Parstoday-ի հայերեն բաժնի հաղորդման համաձայն ՝ այս կապակցությամբ Կատարում Ռուսաստանի դեսպան Դմիտրի Դոգատկինն ասել է.-«Երկու երկրների առևտրային փոխանակումները աճում են, և երկու երկրներն էլ փորձում են դոլարի փոխարեն օգտագործել իրենց ազգային արժույթը»:

Իրականում, ԱՄՆ-ի  առավելագույն ճնշման քաղաքականությունը այն երկրների վրա, որոնք չեն հետևում Վաշինգտոնի քաղաքականությանը, և այդ երկրների դեմ տնտեսական պատժամիջոցների կիրառումը պատճառ են դարձել, որ շատ երկրներ երկկողմ առևտրային գործարքներում օգտագործեն այլ արժույթներ, ինչպիսիք են ռուբլին և յուանը:

Հրապարակված համաշխարհային զեկույցները ցույց են տալիս, որ դոլարի մասնաբաժինը, որը 1970 թվականին կազմում էր համաշխարհային պահուստների 80%-ը, 2022 թվականին կտրուկ նվազեց հասնելով համաշխարհային պահուստների ավելի քիչ քան 58%-ի, ինչը ամենացածր ցուցանիշն է վերջին երկու տասնամյակի ընթացքում։