Արևմուտքի օգնության ծավալն Ուկրաինային գերազանցում է 160 միլիարդ դոլարը. Շոյգու
https://parstoday.ir/hy/news/world-i204310-Արևմուտքի_օգնության_ծավալն_Ուկրաինային_գերազանցում_է_160_միլիարդ_դոլարը._Շոյգու
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն գերատեսչության կոլեգիայի նիստի ժամանակ հայտնել է, որ ՆԱՏՕ-ի, Եվրամիության և նրանց գործընկերների կողմից Ուկրաինային օգնության ընդհանուր ծավալը գերազանցել է 160 միլիարդ դոլարը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 09, 2023 15:16 Asia/Tehran
  • Արևմուտքի օգնության ծավալն Ուկրաինային գերազանցում է 160 միլիարդ դոլարը. Շոյգու

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն գերատեսչության կոլեգիայի նիստի ժամանակ հայտնել է, որ ՆԱՏՕ-ի, Եվրամիության և նրանց գործընկերների կողմից Ուկրաինային օգնության ընդհանուր ծավալը գերազանցել է 160 միլիարդ դոլարը։

Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «РИА Новости» գործակալությունից:

«Անցյալ տարվա փետրվարից Ուկրաինան ստացել է հարյուրավոր տանկեր, ավելի քան 4 հազար մարտական զրահապատ մեքենա և զրահաավտոմոբիլ, ավելի քան 1100 դաշտային հրանոթ, ինչպես նաև արևմտյան արտադրության տասնյակ ժամանակակից համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր ու զենիթահրթիռային համալիրներ։ ՆԱՏՕ-ի, Եվրամիության պետությունների և նրանց գործընկերների օգնության ընդհանուր ծավալը գերազանցել է 160 միլիարդ դոլարը», - ասել է Շոյգուն։

armenpress.am