Ինչու՞ ամերիկացիները չեն վստահում բանակին
Ինչու՞ ամերիկացիները չեն վստահում բանակին:
Sputnik-ը հրապարակել է աշխարհաքաղաքական վերլուծաբան, ԱՄՆ նախկին ծովային հետևակ Բրայան Բերլետիկի հոդվածը, ով գրել է. «Ամերիկացիների համար բանակը եղել է երկրի ամենավստահելի կառույցը: Նրանք ավելի շատ վստահում էին իրենց զինված ուժերին, քան լրատվամիջոցներին, խոշոր բիզնեսին, քրեական արդարադատության համակարգին և նույնիսկ Կոնգրեսում իրենց ընտրված ներկայացուցիչներին: Սակայն վերջին հոդվածում Politico-ն գրել է, որ անկախ քաղաքական պատկանելությունից, ԱՄՆ-ի հասարակությունը հիմա ավելի քիչ է վստահում բանակին, քան 20 տարի առաջ»:
Ամերիկացիները տեսնում են, որ անցանկալի պատերազմներոը որևէ դրական արդյունք չեն ունեցել։ Ավելին, իշխանություններն ավելի արագ են սկսել մոռանալ վետերանների մասին և ավելի վատ վերաբերվել նրանց։
ԱՄՆ քաղաքացիները, որոնք կարող են դառնալ լավ զինծառտայողներ, դադարել են վստահել բանակին: Ներկայումս ավելի քիչ որակավորված զինվորներ են միանում ԱՄՆ-ի բանակին: Այս միտումը սկսվել է Միացյալ Նահանգների տասնամյակների անվերջ պատերազմների ընթացքում: Պատերազմներ, որոնք պատել են ողջ աշխարհը:
Ամերիկացիները բանակի նկատմամբ վստահությունը կորցրել են քաղաքական ղեկավարության հետապնդած նպատակների պատճառով։ Ապաշնորհ ղեկավարությունը ամերիկացիներին ուղարկում է պատերազմի և մահվան՝ համաշխարհային տիրապետության հասնելու համար: Իսկ դա բացասական հետևանքներն է ունենում տնտեսության, կրթական համակարգի և ողջ հասարակության համար։
Մարդուժն ու խոշոր բյուջեն պատերազմի վրա ծախսելու հետևանքները եղել են հանցագործության, հիվանդությունների և տգիտության տարածումը, ինչը զրկում է թե՛ զինվորականներին, թե՛ հասարակության մնացած հատվածին գոյատևման և աճի համար անհրաժեշտ հմուտ մարդկային ռեսուրսներից:
Քանի դեռ ամերիկյան արտաքին և ներքին քաղաքականության հիմնարար խնդիրները չեն լուծվել, ամերիկյան հանրության վստահությունն իր բանակի նկատմամբ կշարունակի նվազել։