Բայրամովը հայ-ադրբեջանական կարգավորումը քննարկել է Պետդեպի պաշտոնյայի հետ
https://parstoday.ir/hy/news/world-i204334-Բայրամովը_հայ_ադրբեջանական_կարգավորումը_քննարկել_է_Պետդեպի_պաշտոնյայի_հետ
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմի հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 10, 2023 07:50 Asia/Tehran
  • Բայրամովը հայ-ադրբեջանական կարգավորումը քննարկել է Պետդեպի պաշտոնյայի հետ

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմի հետ։

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ համագործակցության օրակարգը, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը։

Բայրամովն ասել է, որ Հայաստանը «տարբեր պատրվակներով միտումնավոր սրում է իրավիճակը»  տարածաշրջանում, ինչպես նաև «խոչընդոտում է խաղաղության գործընթացին» (չակերտները՝ Tert.am)՝ շրջափակման և մարդասիրական ճգնաժամի մասին հայտարարություններով։

Միաժամանակ նա ընդգծել է, որ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ շարունակվող պահանջները» (չակերտները՝ Tert.am) անընդունելի են, Հայաստանը դեռ «հրաժարվում է ամբողջությամբ դուրս բերել իր զինված ուժերը ադրբեջանական տարածքներից և միջամտում է մեր երկրի ներքին գործերին» (չակերտները՝ Tert.am)։

tert.am