Ռուսաստան. Ուկրաինայի միակ ճանապարհը հանձնվելն է
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահն ասել է, որ Ուկրաինայի հակահարձակումները սպանդանոց կուղարկեն հազարավոր դժբախտների, իսկ Ուկրաինային այսօր անհրաժեշտ է միայն հրադադարը։
«ՏԱՍՍ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ՝ Դմիտրի Մեդվեդևը թելեգրամյան իր ալիքում գրել է. « Պառակտված երկրի խրամատներում տառապող ժողովուրդն իսկապես պետք է հանձնվի, և այդ ժամանակ ամենայն հավանականությամբ կհարթվի խաղաղության ճանապարհը։ Բայց ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ Կիևը խաղաղություն չեն ուզում»։
ՌԴ նախկին նախագահը Ուկրաինայի հակահարձակումները համեմատել է «մսամթերքի գործարանի» հետ և ընդգծել, որ այս գործարանը «այժմ գործում է անդադար՝ սպանդանոց ուղարկելով հազարավոր դժբախտների»։
Անդրադառնալով ԱՄՆ-ի Կոնգրեսին ուղղված այդ երկրի նախագահ Ջո Բայդենի վարչակազմի վերջին պահանջին՝ Ուկրաինային շտապ ռազմական օգնության տեսքով ևս 13 միլիարդ դոլար հատկացնելու մասին, Մեդվեդևն ասել է. «Արթուն աշխարհը ևս մեկ անգամ ցնցվեց՝ լսելով Error 404 երկրի զոմբիներին տասնյակ միլիարդավոր անպետք դոլարներ հատկացնելու լուրը։ Մինչդեռ, այրվող արևմտյան տանկերի օպերատորները Վաշինգտոնի հատկացրած գումարներից ոչ մի բան չեն տեսնի, և միակ բանն ինչ տեսնելու են մահն է»: ) Error 404 մականուն է, որը Մեդվեդևն ասում է Ուկրաինայի համար և վերցված է համացանցում առկա 404 սխալից և վերաբերում է այն էջին, որը չի գտնվել:)