Հավայան կղզիներ կոչվող դժոխք. Հրդեհի հետևանքով զոհվել է 80 մարդ
Օգոստոս 12, 2023 14:46 Asia/Tehran
Ամերիկայի Հավայան նահանգի Մաուի կղզում անտառային հրդեհի զոհերի թիվը 53-ից հասել է 80-ի։
Մաուի քաղաքի պաշտոնյաները հաստատել են զոհերի թվի աճը, նշելով, որ ենթադրվում է, որ այս հրդեհը կդառնա ամենամահաբեր աղետը Հավայի նահանգի պատմության մեջ:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Մաուի կղզու 14900 այցելու օդային ճանապարհով լքել է կղզին, և շարունակվում է բնակելի տարածքներից բնակիչների տարհանումը։