Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին
https://parstoday.ir/hy/news/world-i204466-Զելենսկին_շնորհակալություն_է_հայտնել_Ադրբեջանին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ուկրաինայի ականազերծման խնդրին՝ այդ համատեքստում շնորհակալություն հայտնելով Ադրբեջանին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 13, 2023 12:22 Asia/Tehran
  • Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ուկրաինայի ականազերծման խնդրին՝ այդ համատեքստում շնորհակալություն հայտնելով Ադրբեջանին:

«Ադրբեջանը պատրաստ է տրամադրել հումանիտար աջակցության նոր փաթեթ՝ ներառյալ ականազերծման սարքավորումները: Սա նաև գործընկերների հետ մեր աշխատանքի առանցքային ուղղություններից է՝ ականազերծումը: Ուկրաինային անհրաժեշտ են սարքավորումներ գործընկերներից, և շատ կարևոր է երկրում արտադրական բազա ստեղծելը, որպեսզի կարողանանք մաքրել մեր հողը ռուսական ականներից, և այդ խնդիրը պետք է ավարտին հասցվի ոչ թե տասնամյակների, այլ տարիների ընթացքում»,- ասվում է Զելենսկու ուղերձում։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ այժմ ուկրաինական տարածքի 174 հազար քառակուսի կիլոմետրը պոտենցիալ վտանգավոր է ականների և չպայթած զինամթերքի պատճառով։

tert.am