Ամերիկաբնակ հայերը շրջափակել են Ադրբեջանի հյուպատոսարանի շենքը
https://parstoday.ir/hy/news/world-i204522-Ամերիկաբնակ_հայերը_շրջափակել_են_Ադրբեջանի_հյուպատոսարանի_շենքը
Ամերիկաբնակ հայերը ի աջակցություն Արցախի շրջափակել են ԱՄՆ-ում Ադրբեջանի հյուպատոսարանի շենքը։ Նրանք պահանջում են բացել Լաչինի ճանապարհը։
(last modified 2026-05-06T14:25:38+00:00 )
Օգոստոս 14, 2023 08:20 Asia/Tehran

Ամերիկաբնակ հայերը ի աջակցություն Արցախի շրջափակել են ԱՄՆ-ում Ադրբեջանի հյուպատոսարանի շենքը։ Նրանք պահանջում են բացել Լաչինի ճանապարհը։

Ցուցարարները ծածանել են Արցախի դրոշը, կատարել հայրենասիրական երգեր։

Նախորդ շաբաթ նրանք նստացույց էին իրականացրել կոնգրեսական Ադամ Շիֆի գրասենյակի մոտ։ Նրանք պահանջում էին, որ Շիֆն անձամբ այցելի միջանցք եւ տեղի իրավիճակը ներկայացնի Կոնգրեսում։ Ադամ Շիֆը հանդիպել էր ցուցարարներին։ Ադամ Շիֆը նշել էր, որ ճգնաժամը ներկայացնող նամակ կգրի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին։