ՌԴ պաշտպանության նախարարն այցելել է Մոսկվայում կայացած ռազմական ցուցահանդեսում Իրանի տաղավար
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այցելել է Մոսկվայում կայացած «Բանակ 2023» ռազմական ցուցահանդեսում Իրանի Իսլամական Հանրապետության տաղավար։
Իրանի պաշտպանության նախարարությունը և զինված ուժերը մասնակցել են Ռուսաստանում կայացած պաշտպանական ցուցահանդեսին՝ ներկայացնելով վերջին ձեռքբերումները, այդ թվում՝ մարտավարական որսորդական պաշտպանության համակարգը և այլ հրթիռային ու անօդաչու սարքեր: Այսօր առավոտյան Մոսկվայում ՌԴ պաշտպանության նախարարի ներկայությամբ մեկնարկել է «Բանակ 2023» պաշտպանական ցուցահանդեսը։
Իրանի տաղավարում ցուցադրված սարքավորումներից կարելի է նշել «Բալաբան» կառավարվող ռումբը, «Ղաեմ» ռումբը, «Սադիդ», «Ալմաս» և «Թուֆան» հրթիռները։

Ցուցահանդեսում ներկայացվել են նաև «Մոհաջեր 6», «Քարար», «Արաշ 2», «Շահիդ 129» իրանական անօդաչու թռչող սարքերի մանրակերտերը, ինչպես նաև «Սաբա 248» ուղղաթիռի և «Յասին» ուսումնական ինքնաթիռի մանրակերտերը:
Իրանի պաշտպանության նախարարության տաղավարում ցուցադրված այլ սարքավորումների թվում են նաև «Զոլֆաղար» հրթիռարձակման արագ նավերի և «Ֆաթեհ» սուզանավի, ինչպես նաև «Պարսից ծոց» հետազոտական նավի մանրակերտը:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավիատիեզերական ուժերը նույնպես մասնակցել են Մոսկվայում կայացած այս ցուցահանդեսին՝ ցուցադրելով այնպիսի սարքավորումներ, ինչպիսիք են «Զահիր» բալիստիկ հրթիռի, «Սար Սեփեհր 813» ռադարի, «Խորդադի 3» համակարգի և «Շահեդ 129», «Շահեդ 133» ԱԹՍ-երի մանրակերտը: