Ալբանիան արգելել է Մարիամ Ռաջավիի մուտքը
https://parstoday.ir/hy/news/world-i204576-Ալբանիան_արգելել_է_Մարիամ_Ռաջավիի_մուտքը
Անվտանգության գծով իրազեկ աղբյուրները Tasnim-ի թղթակցին հայտնել են, որ Ալբանիայի կառավարությունն արգելել է մի քանի ամիս առաջ Ֆրանսիա մեկնած «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Մարիամ Ռաջավիի մուտքը, և այդ վճիռը կայացրել է այս երկրի հակաահաբեկչական դատարանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 15, 2023 14:04 Asia/Tehran
  • Ալբանիան արգելել է Մարիամ Ռաջավիի մուտքը

Անվտանգության գծով իրազեկ աղբյուրները Tasnim-ի թղթակցին հայտնել են, որ Ալբանիայի կառավարությունն արգելել է մի քանի ամիս առաջ Ֆրանսիա մեկնած «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Մարիամ Ռաջավիի մուտքը, և այդ վճիռը կայացրել է այս երկրի հակաահաբեկչական դատարանը։


Ըստ այդ աղբյուրների՝ դատարանը Ռաջավիի մուտքն Ալբանիա արգելող վճիռ է կայացրել՝ ուսումնասիրելով առկա փաստարկները կապված Իրանում այս խմբավորման կողմից ահաբեկչական գործունեության ուղղորդման հետ։

Երկու ամիս առաջ Մարիամ Ռաջավին փախուստի էր դիմել այդ երկրից՝ մեկնելով Ֆրանսիա այն ժամանակ, երբ ալբանական ոստիկանությունը հարձակվել էր «Աշրաֆ 3» կոչվող այս ահաբեկիչների կենտրոնակայանի վրա։

Այն բանից հետո, երբ լրատվամիջոցներում հրապարակվեց Մարիամ Ռաջավիի՝ մուտքի արգելքի մասին լուրերը, անվտանգության իրազեկ աղբյուրները հայտարարեցին, որ տարածվել է նաև Մարիամ Ռաջավիի՝ Ալբանիայից ելքի արգելքի մասին լուրը։

Ըստ տեղեկությունների՝ երկրի ոչ օրինական մուտքերից Ալբանիա մուտք գործելու փորձ ունեցող Մարիամ Ռաջավիի ելքը ևս արգելված է՝ իր դատական ​​գործի համաձայն: