Ամերիկացի քաղաքական գործիչը հաստատել է Ուկրաինայում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների առկայությունը
https://parstoday.ir/hy/news/world-i204584-Ամերիկացի_քաղաքական_գործիչը_հաստատել_է_Ուկրաինայում_ամերիկյան_կենսաբանական_լաբորատորիաների_առկայությունը
Ամերիկացի քաղաքական գործիչ Քենեդի կրտսերը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինայում ունի կենսաբանական լաբորատորիաներ, որտեղ մշակում է կենսաբանական զենքեր։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 15, 2023 15:00 Asia/Tehran
  • Ամերիկացի քաղաքական գործիչը հաստատել է Ուկրաինայում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների առկայությունը

Ամերիկացի քաղաքական գործիչ Քենեդի կրտսերը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինայում ունի կենսաբանական լաբորատորիաներ, որտեղ մշակում է կենսաբանական զենքեր։

Sputnik-ի փոխանցմամբ՝ նա հավելել է. «Այդ զենքերն ուսումնասիրելու և պատրաստելու համար նրանք օգտագործում են «CRISPR» կոչվող նոր արհեստական ​​կենսաբանական տեխնոլոգիաներ և գենետիկական ինժեներական մեթոդներ, որոնք հասանելի չեն եղել նախորդ սերնդի համար։

2001 թվականին Միացյալ Նահանգները կրկին սկսեց մեծ գումարներ ներդնել կենսաբանական զենքերի մշակման գործում, սակայն մտահոգված էր այն բանի համար, որ «Ժնևի կոնվենցիայի խախտումը հանցագործություն է», ուստի նրանք կենսաբանական ապահովության կառավարումը հանձնեցին Առողջապահության նախարարության ինստիտուտներից մեկին։

Քենեդին նշել է, որ կենսազենքի ցանկացած նախագծում և մշակում պահանջում է պատվաստանյութի ապահովում, քանի որ  կենսազենքերի օգտագործման ժամանակ «100 տոկոս դեպքերում» հավանականություն կա, որ արդյունքը հակադարձ լինի: