Լավրովն ու Բայրամովը քննարկել են Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցը
https://parstoday.ir/hy/news/world-i204614-Լավրովն_ու_Բայրամովը_քննարկել_են_Լաչինի_միջանցքի_ապաշրջափակման_հարցը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Օգոստոս 16, 2023 14:01 Asia/Tehran
  • Լավրովն ու Բայրամովը քննարկել են Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Ինչպես հաղորդում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը, հեռախոսազրույցը կայացել է ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ։

«Մտքեր են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային օրակարգի առավել արդիական հարցերի շուրջ։ Հատուկ ուշադրություն է հատկացվել նախկինում համաձայնեցված քայլերը գործնականում կյանքի կոչելու անհրաժեշտությանը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի շուտափույթ դեէսկալացմանը, այդ թվում՝ հումանիտար երթուղիների ապաշրջափակմանը, ներառյալ Լաչինի միջանցքը։ Ընդգծվել է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների ամբողջ համալիրի իրականացումն այլընտրանք չունի՝ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կայուն կարգավորման հասնելու համար»,-  ասված է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։