Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը Լաչինի միջանցքի վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/world-i204620-Ռուսաստանի_արտաքին_գործերի_նախարարության_հայտարարությունը_Լաչինի_միջանցքի_վերաբերյալ
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է. -«Մոսկվան ակտիվորեն կշարունակի ջանքերը՝ կարգավորելու Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը և այդ առումով կապի մեջ է Բաքվի և Երևանի հետ»։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Օգոստոս 16, 2023 14:06 Asia/Tehran
  • Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը Լաչինի միջանցքի վերաբերյալ

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է. -«Մոսկվան ակտիվորեն կշարունակի ջանքերը՝ կարգավորելու Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը և այդ առումով կապի մեջ է Բաքվի և Երևանի հետ»։

Հայտարարության մեջ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը նաև նշել է, որ այդ երկիրը գիտակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման հետ կապված հիմնարար միջոցառումների կարևորությունը և պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել այդ հարցում։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը իր հայտարարությամբ նաև Ադրբեջանին կոչ է արել ջանքեր գործադրել Լաչինի միջանցքի արգելափակումը վերացնելու համար։

Լաչինի միջանցքը, որով Հայաստանից սննդամթերք, դեղորայք և մարդասիրական օգնություն է ուղարկվում Ղարաբաղի շրջան, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից արգելափակվել է մոտ 8 ամիս առաջ, և այդ արգելափակումը դեռևս շարունակվում է մինչ այսօր։