Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը Լաչինի միջանցքի վերաբերյալ
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է. -«Մոսկվան ակտիվորեն կշարունակի ջանքերը՝ կարգավորելու Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը և այդ առումով կապի մեջ է Բաքվի և Երևանի հետ»։
Հայտարարության մեջ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը նաև նշել է, որ այդ երկիրը գիտակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման հետ կապված հիմնարար միջոցառումների կարևորությունը և պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել այդ հարցում։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը իր հայտարարությամբ նաև Ադրբեջանին կոչ է արել ջանքեր գործադրել Լաչինի միջանցքի արգելափակումը վերացնելու համար։
Լաչինի միջանցքը, որով Հայաստանից սննդամթերք, դեղորայք և մարդասիրական օգնություն է ուղարկվում Ղարաբաղի շրջան, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից արգելափակվել է մոտ 8 ամիս առաջ, և այդ արգելափակումը դեռևս շարունակվում է մինչ այսօր։