Մենք չեզոքացրել ենք հայկական բանակի դիվերսիոն գործողությունը. պնդում է Բաքուն
Ադրբեջանի Հանրապետության ՊՆ-ն պնդել է, որ իրեն հաջողվել է չեզոքացնել Հայաստանի բանակի դիվերսիոն խմբի գործողությունը սահմանամերձ շրջաններում և ձերբակալել նրա անդամներից մեկին։
Ադրբեջանի ՊՆ-ն չորեքշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ պնդել է, որ «Զանգեզուրի» արևելքում «Քելբաջար» տարածք ներթափանցելու փորձ կատարելիս ձերբակալել է Հայաստանի բանակի դիվերսիոն խմբի անդամներից մեկին։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ադրբեջանի բանակի հետախուզական ստորաբաժանումների զգոնության արդյունքում կանխվել է Հայաստանի բանակի գործողությունը, և ձերբակալվածը վիրավոր է, իսկ դիվերսանտների խմբի մյուս անդամները հարկադրված նահանջել են:
Ադրբեջանի ՊՆ-ն հավելել է, որ Ներկայումս ձերբակալված անձը հարցաքննվում է, և հետագայում հանրությանը կտրվի լրացուցիչ տեղեկություն։