Մենք չեզոքացրել ենք հայկական բանակի դիվերսիոն գործողությունը. պնդում է Բաքուն
https://parstoday.ir/hy/news/world-i204626-Մենք_չեզոքացրել_ենք_հայկական_բանակի_դիվերսիոն_գործողությունը._պնդում_է_Բաքուն
Ադրբեջանի Հանրապետության ՊՆ-ն պնդել է, որ իրեն հաջողվել է չեզոքացնել Հայաստանի բանակի դիվերսիոն խմբի գործողությունը սահմանամերձ շրջաններում և ձերբակալել նրա անդամներից մեկին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 16, 2023 14:27 Asia/Tehran
  • Մենք չեզոքացրել ենք հայկական բանակի դիվերսիոն գործողությունը. պնդում է Բաքուն

Ադրբեջանի Հանրապետության ՊՆ-ն պնդել է, որ իրեն հաջողվել է չեզոքացնել Հայաստանի բանակի դիվերսիոն խմբի գործողությունը սահմանամերձ շրջաններում և ձերբակալել նրա անդամներից մեկին։

Ադրբեջանի ՊՆ-ն չորեքշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ պնդել է, որ «Զանգեզուրի» արևելքում «Քելբաջար» տարածք ներթափանցելու փորձ կատարելիս ձերբակալել է Հայաստանի բանակի դիվերսիոն խմբի անդամներից մեկին։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ադրբեջանի բանակի հետախուզական ստորաբաժանումների զգոնության արդյունքում կանխվել է Հայաստանի բանակի գործողությունը, և ձերբակալվածը վիրավոր է, իսկ դիվերսանտների խմբի մյուս անդամները հարկադրված նահանջել են:

Ադրբեջանի ՊՆ-ն հավելել է, որ Ներկայումս ձերբակալված անձը հարցաքննվում է, և հետագայում հանրությանը կտրվի լրացուցիչ տեղեկություն։