Կադիրովը խոստացել է «զբաղվել» այն երկրներով, որտեղ այրում են Ղուրանը
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ Ղուրանի այրման գործողությունները, որոնք շարունակվում են եվրոպական և արևմտյան երկրներում, «իրավիճակը հասցնում են անվերադարձի կետին», խոստացել է հատուկ ռազմական գործողությունից հետո «զբաղվել» այն երկրներով, որտեղ այրում են Ղուրանը։
«Այսօր ողջ մահմեդական աշխարհը կանգնած է աննախադեպ մարտահրավերի առջև։ Եվրոպայի և Արևմուտքի երկրներում Սուրբ Ղուրանը այրելու շարունակական գործողությունները կանխատեսելիորեն իրավիճակը բերում են անվերադարձի կետին»,- գրել է նա իր տելեգրամյան ալիքում։
«Ես կոչ եմ անում իսլամական պետությունների ղեկավարներին արթնանալ և անել հնարավորը մեր կրոնը ցանկացած հանցավոր ոտնձգությունից պաշտպանելու համար։ Հակառակ դեպքում շատ ուշ կլինի»,- գրել է Կադիրովը։
Նրա կարծիքով՝ ակցիաների մասնակիցների ու կազմակերպիչների անպատժելիությունը «մուսուլմաններին ցույց է տալիս այսպես կոչված դեմոկրատական պետությունների իրական վերաբերմունքն իրենց իրավունքների նկատմամբ»։
tert.am