Լոնդոնում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր՝ վտանգավոր շտամ
Օգոստոս 19, 2023 06:54 Asia/Tehran
Լոնդոնում կորոնավիրուսի նոր շտամի ուսումնասիրության արդյունքում, հետազոտողները հայտնաբերել են ավելի քան 30 գենետիկ փոփոխություն, ինչը, նրանց կարծիքով, մտահոգիչ է:
ԱՀԿ-ն վերջերս զգուշացրել էր կորոնավիրուսի նոր շտամի մասին, որ տարածվում է ԱՄՆ-ում ու Չինաստանում:
Guardian-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի Առողջապահության անվտանգության գործակալությունը հաստատել է Լոնդոնում կորոնավիրուսի BA.2.86 շտամի հայտնաբերման մասին լուրը: Այս շտամը նախկինում հայտնաբերվել է ԱՄՆ-ում և Դանիայում:
Լոնդոնի համալսարանի գենետիկայի ինստիտուտի գիտաշխատող, պրոֆեսոր Ֆրանսուա Բալուքսն ասում է, որ կորոնավիրուսի Օմիկրոն շտամի բռնկման պահից ի վեր BA.86.2 շտամն ամենաշատ տարածումն է ունեցել: