Ղուրանի այրումը սպառնալիք է Եվրոպայի համար. Ռուսաստանի Դումա
ՌԴ Պետդումայի փոխնախագահն ասել է, որ Ղուրանի այրման ակտերը կարող են Եվրոպային ահաբեկչական քաոսի մեջ գցել։
Sputnik-ի փոխանցմամբ՝ ՌԴ Պետդումայի փոխնախագահ Ադալբի Շխագոշևն ասել է, որ հետևելով ՌԴ Պետդումայի օրինակին՝ անհրաժեշտ է աշխարհում տարբեր երկրների խորհրդարանները պաշտոնական հայտարարությամբ դատապարտեն Ղուրանի այրումը, որպեսզի Շվեդիան և նույնիսկ ամբողջ Եվրոպան չընկնեն ահաբեկչական քաոսի մեջ:
Եվրոպայում մահմեդական աշխարհի սրբավայրերին ուղղված անարգանքի շարունակության համատեքստում, Նիդեռլանդներում մի ծայրահեղական կուսակցության ղեկավար Էդվին Վագենսոլդը նախօրեին՝ ուրբաթ օրը Հաագայում Թուրքիայի դեսպանատան առջեւ սրբապղծել է Ղուրանը։ Այս քայլերը մահմեդականների շրջանում զայրույթի մեծ ալիք են բարձրացրել ամբողջ աշխարհում։