Մոսկվան սուր է արձագանքել Բորելի վիրավորական հայտարարությանը
https://parstoday.ir/hy/news/world-i204792-Մոսկվան_սուր_է_արձագանքել_Բորելի_վիրավորական_հայտարարությանը
Արձագանքելով ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուի հայտարարությանը, ՌԴ ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Եվրոպան նման է սնանկ մարդու, ով խոսում է խանդից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 20, 2023 07:12 Asia/Tehran
  • Մոսկվան սուր է արձագանքել Բորելի վիրավորական հայտարարությանը

Արձագանքելով ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուի հայտարարությանը, ՌԴ ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Եվրոպան նման է սնանկ մարդու, ով խոսում է խանդից։

Շաբաթ օրն իսպանական թերթերից մեկին տված հարցազրույցում ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեպ Բորելը Ռուսաստանին անվանել է «տնտեսական թզուկ», պնդելով, որ երկիրը նման է բենզալցակայանի, որի սեփականատերը միջուկային զենք ունի:

«Մարդիկ, ովքեր չեն կարող որոշել՝ տղամարդ են, թե կին, ավելի լավ է լռեն մինչև վերջնական եզրակացությունը», - շաբաթ երեկոյան «Ռիա Նովոստի» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Մարիա Զախարովան։

ՌԴ ԱԳՆ խոսնակը հավելել է. «Եվրամիությունը նման է սնանկացած մարդու, ով կորցրել է ամեն ինչ և այլևս չի կարող ըստ ցանկության բարձրորակ վառելիք օգտագործել վառելիքի լիցքավորման համար: Միաժամանակ Ռուսաստանը շարունակում է վառելիքի առևտուրը, սակայն եվրոպացիների առևտուրը դուրս է եկել մայրցամաքի սահմաններից»։

ՌԴ ԱԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Telegram-ի իր ալիքում գրել է.«Որոշ ժամանակ անց արևմտյան պաշտոնյաները կփոխվեն, նրանց ղեկավարությունը կհոգնի և կսկսի բանակցություններ և զինադադար մուրալ»։