Բուդապեշտն ու Բաքուն ստորագրել են քաղաքական համաձայնագիր
https://parstoday.ir/hy/news/world-i204852-Բուդապեշտն_ու_Բաքուն_ստորագրել_են_քաղաքական_համաձայնագիր
Բուդապեշտն ու Բաքուն ստորագրել են քաղաքական համաձայնագիր, որի համաձայն՝ Հունգարիային ադրբեջանական գազի մատակարարման ծավալը կավելանա մինչև 1 միլիարդ խորանարդ մետր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 21, 2023 08:31 Asia/Tehran
  • Բուդապեշտն ու Բաքուն ստորագրել են քաղաքական համաձայնագիր

Բուդապեշտն ու Բաքուն ստորագրել են քաղաքական համաձայնագիր, որի համաձայն՝ Հունգարիային ադրբեջանական գազի մատակարարման ծավալը կավելանա մինչև 1 միլիարդ խորանարդ մետր:

«Գազետա․ռու»-ի փոխանցմամբ, Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն հայտնել է, որ 2023 թվականի չորրորդ եռամսյակում Հունգարիան Ադրբեջանից 100 միլիոն խորանարդ մետր գազ կգնի։

Նա նաև հայտարարել է Հունգարիայի պահեստարաններում 50 միլիարդ խորանարդ մետր ադրբեջանական գազ պահելու մասին պայմանագրի մասին:

Ըստ Սիյարտոյի, Հունգարիան երկար ժամանակ զարգացրել է համագործակցությունը Ադրբեջանի հետ, և քաղաքական համաձայնագիրը նախատեսում է գազի մատակարարումների հետագա ավելացում մինչև մեկ միլիարդ խորանարդ մետր: Նա նաև նշել է, որ Հունգարիան աշխատում է գազի մատակարարումների դիվերսիֆիկացման ուղղությամբ և դիտարկում է Էկվադորից նավթ ներկրելու հնարավորությունը:

Հիշեցնենք, որ Հայաստանը Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները սառեցրել էր 2012 թվականին, երբ այդ երկիրը Ադրբեջանին էր արտահանձնել 2004-ին Հունգարիայում հայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի դաժան սպանության համար դատապարտված Ռամիլ Սաֆարովին, որն Ադրբեջան վերադառնալուց անմիջապես հետո հայտնվել էր ազատության մեջ և պետական պարգևների արժանացել։

panorama.am