Չինաստան. BRICS-ը ձգտում է բարեփոխել աշխարհակարգը
https://parstoday.ir/hy/news/world-i204866-Չինաստան._brics_ը_ձգտում_է_բարեփոխել_աշխարհակարգը
Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում նշել է,որ «BRICS» երկրների խումբը հավատարիմ է բազմակողմանիությանն աջակցելուն և աշխարհակարգի բարեփոխմանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 21, 2023 13:24 Asia/Tehran
  • Չինաստան. BRICS-ը ձգտում է բարեփոխել աշխարհակարգը

Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում նշել է,որ «BRICS» երկրների խումբը հավատարիմ է բազմակողմանիությանն աջակցելուն և աշխարհակարգի բարեփոխմանը։

BRICS-ի գագաթնաժողովի նախօրեին Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որ BRICS երկրների խումբը հավատարիմ է բազմակողմանիության պաշտպանությանը և համաշխարհային կառավարման համակարգի բարեփոխմանը։ BRICS-ը զարգացող երկրների համագործակցության կարևոր հարթակ և շրջանակ է:

Հայտարարության մեկ այլ մասում ասվում է, որ «BRICS-ը, որպես զարգացող և նորահայտ շուկաների հետ համագործակցության կարևոր հարթակ, ձգտում է աջակցել բազմակարծությանը և քրտնաջան աշխատում է նորահայտ շուկաների և զարգացող երկրների ներկայությունը մեծացնելով, բարեփոխումներ կատարել համաշխարհային կառավարման համակարգում»։

Օգոստոսի 22-ից 24-ը Հարավային Աֆրիկայում տեղի կունենա BRICS-ի գագաթնաժողովը և BRICS-ի բարեկամների խմբի հանդիպումը:

BRICS խմբին անդամակցում են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավաֆրիկյան հանրապետությունը: Ներկայումս այս խումբը նախագահում է Հարավաֆրիկյան  հանրապետությունը: Իրանը խմբին միանալու ցանկություն է հայտնել: