Թուրքիայի արտաքին գործերի նախարարը շուտով կարող է այցելել Ռուսաստան. Էրդողան
Օգոստոս 21, 2023 14:30 Asia/Tehran
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն առաջիկայում կարող է այցելել Ռուսաստան։
«Շուտով իմ արտաքին գործերի նախարարը կարող է այցելել Ռուսաստան։ Որովհետեւ շատ կարեւոր է, որպեսզի այդ աշխատանքը («հացահատիկի գործարքի» գծով) լինի առերես, եւ այդպես անհամեմատ ավելի նպատակահարմար կլինի արդյունք ստանալու տեսակետից»,- լրագրողներին ասել է Էրդողանը ինքնաթիռում, Հունգարիայից վերադառնալիս։
news.am
Պիտակ