Թուրքիայի արտաքին գործերի նախարարը շուտով կարող է այցելել Ռուսաստան. Էրդողան
https://parstoday.ir/hy/news/world-i204874-Թուրքիայի_արտաքին_գործերի_նախարարը_շուտով_կարող_է_այցելել_Ռուսաստան._Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն առաջիկայում կարող է այցելել Ռուսաստան։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 21, 2023 14:30 Asia/Tehran
  • Թուրքիայի արտաքին գործերի նախարարը շուտով կարող է այցելել Ռուսաստան. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն առաջիկայում կարող է այցելել Ռուսաստան։

«Շուտով իմ արտաքին գործերի նախարարը կարող է այցելել Ռուսաստան։ Որովհետեւ շատ կարեւոր է, որպեսզի այդ աշխատանքը («հացահատիկի գործարքի» գծով) լինի առերես, եւ այդպես անհամեմատ ավելի նպատակահարմար կլինի արդյունք ստանալու տեսակետից»,- լրագրողներին ասել է Էրդողանը ինքնաթիռում, Հունգարիայից վերադառնալիս։

news.am