Ռուսաստանն ու Իրանը պայմանավորվել են մեծացնել ռազմական համագործակցությունը
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չորեքշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ հայտարարել է, որ նախարարության պաշտոնյաների հետ իրանական պատվիրակության հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկու երկրների միջև համատեղ ռազմական համագործակցությունը։
Այս հաղորդագրության համաձայն, ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը և Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ցամաքային զորքերի հրամանատար բրիգադի գեներալ Հեյդարին Մոսկվայում տեղի ունեցած երկխոսության ժամանակ պայմանավորվել են բարձրացնել ռազմական համագործակցության ոլորտում շփումների մակարդակը։
Մոսկվա կատարած եռօրյա այցի ավարտին բրիգադի գեներալ Քյումարս Հեյդարին հայտարարել է, որ ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում երկու երկրներն ունեն լավ փորձ և այդ փորձը կարող են ներկայացնել աշխարհին։