Բաքուն համաձայնություն չի տվել Կասպրշիկի այցին Ադրբեջան
https://parstoday.ir/hy/news/world-i205058-Բաքուն_համաձայնություն_չի_տվել_Կասպրշիկի_այցին_Ադրբեջան
ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, բացի Հայաստան այցից, նախատեսել է նաև Ադրբեջան այցելել, սակայն պաշտոնական Բաքուն այդ այցին համաձայնություն չի տվել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 25, 2023 14:52 Asia/Tehran
  • Բաքուն համաձայնություն չի տվել Կասպրշիկի այցին Ադրբեջան

ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, բացի Հայաստան այցից, նախատեսել է նաև Ադրբեջան այցելել, սակայն պաշտոնական Բաքուն այդ այցին համաձայնություն չի տվել։

Այս մասին հայտնել է ադրբեջանական APA գործակալությունը։

Նշվում է, որ Բաքուն նման այցի անհրաժեշտություն չի տեսել և «դա համարել է ժամանակի անիմաստ կորուստ»։

Անջեյ Կասպրշիկն օգոստոսի 25-ին այցելել էր Կոռնիձոր՝ Լաչինի միջանցքի սկզբնամաս, տեղում ծանոթացել իրավիճակին։ Կասպրշիկը Հայաստան է ժամանել ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանիի հանձնարարությամբ՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին ծանոթանալու և դրա մասին վերջինիս զեկուցելու համար։ ԵԱՀԿ գործող նախագահը օգոստոսի 16-ին հայտնել էր, որ իր անձնական ներկայացուցչին հանձնարարել է այցելել Լաչինի միջանցքի հարակից շրջաններ, ծանոթանալ իրավիճակին և իրեն զեկուցել արդյունքների մասին։

armenpress.am