Ինչո՞ւ Պրիգոժինի երկրորդ ինքնաթիռը Բաքու մեկնեց
https://parstoday.ir/hy/news/world-i205066-Ինչո_ւ_Պրիգոժինի_երկրորդ_ինքնաթիռը_Բաքու_մեկնեց
Ինչո՞ւ Պրիգոժինի երկրորդ ինքնաթիռը Բաքու մեկնեց։ Նման հարց են ուղղում ադրբեջանական լրատվամիջոցները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 25, 2023 16:00 Asia/Tehran
  • Ինչո՞ւ Պրիգոժինի երկրորդ ինքնաթիռը Բաքու մեկնեց

Ինչո՞ւ Պրիգոժինի երկրորդ ինքնաթիռը Բաքու մեկնեց։ Նման հարց են ուղղում ադրբեջանական լրատվամիջոցները։

«Վագներ» ՄՌԿ-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինի Embraer ERJ-135bj Legacy 650 ինքնաթիռներից մեկն օգոստոսի 24-ին մեկնել է Բաքու։ Այս մասին են վկայում թռիչքների հետագծման Flightradar ծառայության տվյալները։ Ըստ այդ աղբյուրի՝ ինքնաթիռը Մոսկվայից մեկնել է 15:30-ին եւ վայրէջք կատարել Բաքվի օդանավակայանում 19:04-ին:

Ռուսական աղբյուրները պնդում են, որ սա այն երկու ինքնաթիռներից մեկն է, որը պատկանել է Եվգենի Պրիգոժինին, որը մահացել է օգոստոսի 23-ին ինքնաթիռի վթարի հետեւանքով։

Այն բանից հետո, երբ Պրիգոժինի ինքնաթիռը կործանվել է, երկրորդ ինքնաթիռը վերադարձել է Մոսկվա, ապա հաջորդ օրը մեկնել Բաքու։

ԶԼՄ-ները նշում են, որ որեւէ ինֆորմացիա չկա Բաքու մեկնած ինքնաթիռի ուղեւորների մասին։ 

news.am