BRICS-ին Իրանի անդամակցության արտացոլումը «New York Times» թերթում
https://parstoday.ir/hy/news/world-i205102-brics_ին_Իրանի_անդամակցության_արտացոլումը_new_york_times_թերթում
Ամերիկյան թերթերից մեկը BRICS խմբին միանալու Իրանին ուղղված հրավերը համարել է Թեհրանի քաղաքական հաղթանակը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 26, 2023 15:16 Asia/Tehran
  • BRICS-ին Իրանի անդամակցության արտացոլումը «New York Times» թերթում

Ամերիկյան թերթերից մեկը BRICS խմբին միանալու Իրանին ուղղված հրավերը համարել է Թեհրանի քաղաքական հաղթանակը։

Իրանի Իսլամական Հանրապետությունը Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Եգիպտոսի, Արգենտինայի և Եթովպիայի  հետ միասին BRICS-ի նոր անդամներ են, որոնց լիիրավ անդամակցությունը կմեկնարկի 2024 թվականի հունվարի 1-ից: 

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն,  «New York Times» թերթն անսպասելի է որակել BRICS-ին միանալու Իրանին ուղղված հրավերը:

Ամերիկյան այս թերթը գրել է, որ Իրանի անդամակցությունը BRICS-ին ուղղված է աշխարհի ֆինանսական համակարգում Արեւմուտքի գերակայությանը դիմակայելուն։

Ըստ թերթի՝ Իրանի ներկայությունը BRICS-ում վկայում է այն մասին, որ Թեհրանն ունի հզոր բարեկամներ, և այս հարցը Թեհրանի համար կարող է լծակ հանդիսանալ Իրանի և ԱՄՆ-ի միջև հետագա բանակցություններում։

New York Times-ը գրել է,-«Իրանի անդամակցությունը BRICS-ին  տեղի է ունենում այն ​​դեպքում, երբ իրավիճակը Արևմտյան Ասիայում բարդ է, և տարածաշրջանում Ամերիկայի որոշ դաշնակիցներ դժգոհ են Վաշինգտոնի հետ համագործակցությունից:

  Ամերիկյան այս թերթի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն իրենց ընտրած ճանապարհով են ընթանում նավթի արտադրության, Ուկրաինայի պատերազմի և Իրանի ու Սիրիայի հետ հարաբերությունների նման հարցերում:

 New York Times-ը նաև խոստովանել է, որ BRICS-ի հինգ անդամների հետ Իրանի ոչ նավթային առևտուրը նախքան խմբի ընդլայնումը, 2022-2023 ֆինանսական տարում աճել է տասնչորս տոկոսով և հասել 38,43 միլիարդ դոլարի: